«Փաստ». Նոր Հայաստանի նոր թանկացումները. հերթը հասավ երշիկեղենին

«Վերջին շրջանում նկատելի են որոշ ապ­րանքատեսակների թանկացումները, այդ թվում` երշիկեղենի շուկայում: Մասնավորա­բար, թանկացել է «Բեկոն» ընկերության մսամթերքը: «Փաստ» թերթի տեղեկություն­ներով, սակայն, այս թանկացումը պայմանավորված է ոչ թե ինչ-ինչ հումքային ապ­րանքների թանկացմամբ, արտադրանքի ինքնարժեքի բարձրացմամբ և այլն, այլ մանրածախ վաճառքով զբաղվողներին շա­հագրգռելու միտումով:

Ըստ էության, մեծա­ծախ հանձնման գները մնացել են նույնը, իսկ մանրածախ վաճառքինը` ավելացել: Գնի «թանկացած» մասն ամբողջությամբ մնում է վաճառողներին (հասանելիք տոկոսից բա­ցի), որպեսզի վերջիններս սպառողի հաշվին առավել շահագրգռված լինեն վաճառել հենց տվյալ ֆիրմայի մսամթերքը»,-գրում է թերթը:

Share: