Վանաձորի դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանն ազատվել է աշխատանքից

Վանաձոր քաղաքի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանն ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից: Ագնեսան լրատվամիջոցներին հայտնել է, որ իր պայմանագրի ժամկետն ավարտվել է, մշակույթի նախարարությունն էլ իրեն ազատել է պաշտոնից: 

Իսկ թատրոնում տնօրենի պաշտոնում հետագա գործունեության մասին նա ասել է, որ ցանկություն չունի հետագա աշխատանքը շարունակել անտեղյակ մարդկանց հետ, որոնք հնարավորինս խնդիրներ են ստեղծում թատրոնի համար:

Share: