Նազենի Ղարիբյանը աշխատանքից ազատել է Կոնստանտին Օրբելյանին

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Այս մասին հայտնում է Aravot.am-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին:

Նախարարի պարտականությունները կատարողի օգնական Սահականուշ Պողոսյանը հայտնել է, որ աշխատանքից ազատելու պատճառի մասին կտեղեկացնեն մեկ ժամ հետո:

Ի դեպ, այսօր կկայանա նաև Ազգային օպերային թատրոնում աշխարհահռչակ «ՍԱՆՇԱ գրուպի» կողմից թատրոնին նվիրվելիք թանկարժեք բալետային հանդերձանքի և անհրաժեշտ պարագաների հանձնման արարողությունը, որի ժամանակ հնարավոր է իր ազատման պատճառներին անդրադառնա Կոնստանտին Օրբելյանը:

Share: