
«Այլընտրանք» հասարակական կազմակերպությունը նվեր է տվել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։
«Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը «Այլընտրանք» հասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին: Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով», – գրել է ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մանթաշյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում Միրզոյանը հայտարարել էր, որ իրեն ապառիկ հեռուստացույց չեն տվել, քանի որ ԴԱՀԿ-ն իր հաշիվների վրա կալանք է դրել։
«Լուրջ։ Չվճարած տուգանք ունեի»,- ասել էր ն