Ողբերգական ավտովթար Երևանում. Հերացի փողոցում բախվել են Nissan-ն ու ВАЗ 2106-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. Shamshyan.com

Մարտի 27-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Nissan մակնիշի 36 AD 450 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 MR 379 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները:

Share: