Լոս Անջելեսում առաջին անգամ կցուցադրվի «Ապրիլյան պատերազմի հերոսները» ֆիլմը

Լոս Անջելեսի Հոլիվուդ Հիլզ թաղամասի Ֆորեսթ Լոուն հուշայգում ապրիլի 7-ին կկայանա «Հայկական կինոյի գիշեր» խորագրով անվճար մուտքով միջոցառումը, որի շրջանակում տեղի կունենա Ցվետանա Պասկալևայի «Ապրիլյան պատերազմի հերոսները» ֆիլմի բացառիկ պրեմիերան:

Ֆիլմը նվիրված է քառօրյա պատերազմի երրորդ տարելիցին: Այն երեսուն րոպեանոց է ու պատմում է ռազմական գործողությունների ընթացքում իրենց կյանքը հերոսաբար զոհած հայ զինվորների մասին:

Ինչպես նշում է massispost.com կայքը, պրեմիերայից հետո տեղի կունենա հարց ու պատասխան, որին կմասնակցեն ռեժիսորը և հուշայգու ներկայացուցիչ Հովսեփ Հաջիբեկյանը: Վերջինս նկատել է, որ «Հայկական կինոյի գիշեր» միջոցառումը հայկական ժառանգության մասին ևս մեկ անգամ խոսելու, դրանով հպարտանալու առիթ է:

Share: