Թագուհի, դու լրիվ ոնց որ խառնել ես սաղ․․․

Թագուհի Ղազարյանը գտնում է, որ քաղաքացու օրը դա կառավարության օրը չէ։ 

«Քաղաքացու օրը չպետք է կապել մի խումբ մարդանց հետ, որոնք հիմա կառավարությունում են, որովհետեւ սա կառավարության օրը չէ, դա քաղաքացու օրն է»։

Այստեղ են ասում՝ Թագուհի, դու լրիվ ոնց որ խառնել ես սաղ։  Ստացվում է, որ կառավարության մի խումբ մարդիկ քաղաքացի չեն։ Նրանք կառավարություն են։ Բայց, ինչքան հասկանում եմ նախկինում նրանք քաղաքացի են եղել, չէ՞․․․ Ոնց որ թե իրենք էլ էին քաղաքացիական ակտիվություն դրսևորում։

Հիմա կառավարության մի խումբ մարդիկ ուզում եմ հասկանալ քաղաքացի են, թե չէ՞․․․ Հո չի՞ կարելի մի պատգամավորի ասածով բոլորին զրկել տոն օրն իրենցը համարելուց և ասել՝ դուք կառավարություն եք, քաղաքացի չեք։ Եթե այդպես է, կարող ենք պատգամավորներին էլ ասել՝ Քաղաքացու օրը չպետք է կապել մի խումբ պատգամավորների հետ, որոնք հիմա Ազգային ժողովում են։

Պատգամավորի ասածների մեջ երբ փորձում ես խորանալ, պարզվում է, որ քաղաքացի են նրանք, ովքեր իրենց բերել են իշխանության։ Տո, ես ման եմ գալիս, տեսնեմ, քեզ ու էլի քեզպեսներին ո՞վ է իշխանության բերել, մի երկու քաղցր խոսք ասեմ, դու նրանց մեծարու՞մ ես․․․ 

Աղբյուր՝ Hraparak.am


Share: