Երևանում դանակի հարվածներ ստացած 3 երիտասարդ տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Shamshyan.com-ի տեղեկություներով` քիչ առաջ Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի:

Աղբյուրի փոխանցմամբ` նրանք են՝ Երևանի բնակիչներ Ռազմիկ Ղազարյանը, Վահագն Մալխասյանը և Գարուշ Ղազարյանը: Երեքն էլ հիվանդանոց են դիմել «կրծքավանդակի ձախ կեսում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Այս պահին բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, իսկ հիվանդանոց ժամանած ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները պարզում են, թե որտեղ են նշված երիտասարդները կրծքավանդակի ձախ հատվածում ստացել դանակի հարվածներ

Share: