
Այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Հայաստանի ողջ տարածքում համապետական շաբաթօրյակ է իրականացվում:
Նշենք, որ վաղ առավոտից ԱԺ աշխատակազմի աշխատակիցներն ու պատգամավորները շաբաթօրյակ իրականացնում են Վարդան Մամիկոնյանի արձանից «Լունապարկ» ընկած տարածքում՝ Օղակաձև այգում։
Մաքրման աշխատանքներ են իրականացվում քաղաքի տարբեր հատվածներում։