
«Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել հիվանդություն, որը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին», այս տեղեկությունը հայտնել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան «Լև գրուպ» փաստաբանական ընկերության նախագահ Լևոն Բաղդասարյանը, մասնավորապես, ասաց.
-Տեղեկացնեմ, որ ներպետական ատյաններում կոնկրետ Գրիգորյանի գործով տեղի են ունենում անօրինական գործառույթներ, մասնավորապես՝ առողջության հետ կապված արդյունքի չհասնելով՝ օրենքով սահմանված կարգով դիմել ենք ՄԻԵԴ և ներկայացրել ենք համապատասխան բժշկական փաստաթղթերը:
-Կա՞ այս պահին որևէ պատասխան ՍԻԵԴ-ից:
-Մեզանից պահանջել են հետևյալ փաստաթղթերը, որ Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ, տառապում է մեր նշած հիվանդություններով և որ գրանցված է բացասական դինամիկա: Այսօր մեզ իրազեկեցին, որ փաստաթղթերը գտնվում են Ստրասբուրգում, և առձեռն մեկ օրում կհանձնեն դատարանի գրասենյակ:
Դե ինչ, ինչպես նշեց փաստաբանը, իր պաշտպանյալի գործում առերևույթ է անօրինականությունը, իսկ թե ում դրդմամբ և ինչ նպատակներով է այն արվում, դեռ պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ նոր Հայաստանում արդարադատությունը, մեղմ ասած, ևս չի փայլում: Չփայլելուց բացի, գնալով ակնհայտ է դառնում քաղաքական մոտեցումները որոշ դատական գործընթացներում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: