Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի ընտանիքում համալրում է սպասվում

RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը սպասում են իրենց ընտանիքի նոր անդամի ծնունդին:

«Առաջիկա շատ ամիսներին ինձ միայն հանգիստ է նշանակվել: Այդ պատճառով նվազեցնում եմ ակտիվությունս քաղաքական սոցցանցերում, հնարավորինս քիչ եմ կարդալու և առավել ևս գրելու: Նախապես ներողություն եմ խնդրում իմ հետևորդներից», – Rusarminfo-ի հաղորդմամբ՝ գրել է Մարգարիտան:

Խմբագիրը նշել է նաև, որ իր փոքրիկ դուստրն ասել է, որ կուրախանա, երբ քույրիկ կամ եղբայր ունենա և կտխրի միայն, եթե «փոքր դինոզավր» ծնվի: Իսկ որդին հայտարարել է, որ ուրախ կլինի նաև «դինոզավրին»:

Share: