Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի

Հանրապետության տարածքում՝ մարտի 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Մարտի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: 

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մարտի 19-ին կնվազի 3-4 աստիճանով, 20-21-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Share: