Առաջիկա օրերին սպասվող ցրտերը բխում են մեր բոլորի շահերից. Գագիկ Սուրենյան

Առաջիկա 3 օրերին սպասվող ցրտերը բխում են բոլորի շահերից. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ժողովուրդ ջան, առաջիկա 3 օրերին սպասվող ցրտերը բխում են մեր բոլորի շահերից: Ջերմաստիճանի անկումը դանդաղեցնում է վեգետացիան և ծառերի մոտ հյութաշարժության պրոցեսը, որն էլ իր հերթին դանդաղեցնում է պտղատու ծառատեսակների ծաղկումը: Իսկ ինչքան ուշ ծաղկեն պտաղտու ծառերը, այնքան փոքրանում է ցրտահարության ռիսկը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գագիկ Սուրենյանը հայտնել էր ՀՀ ներթափանցող սառը օդային ճակատի մասին, ինչի հետևանքով առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի և կգրանցվեն տեղումներ:

Share: