Սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում. Գագիկ Սուրենյան

Մարտի 17-ի ցերեկը և 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է  ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ ճակատի ներխուժմամաբ պայմանավորված մարտի 17-ի ցերեկը և 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում կտեղա ձյուն, հովտային գոտիներում անձրև: Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ին կնվազի 5-7 աստիճանով»,-գրել է նա:

Share: