Օպերայի հարակից տարածքում քաղաքացուն ծեծած ոստիկանն ազատվել է աշխատանքից

Երեկ տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն:

«Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Արդյունքների մասին կտեղեակցվի քննության ավարտից հետո»,-տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Share: