«Ժողովուրդ». Առաջիկայում որոշ դեղեր կթանկանան

«Տևական ժամանակ է, ինչ տեղեկու­թյուններ են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում որոշ տեսակի դեղեր կթանկանան: Այս թեմայի շուրջ «ժողո­վուրդ» օրաթերթը զրուցեց «Ալֆա-ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանի հետ, սակայն ընկե­րության ներկայացուցի խոսքերով՝ հա­կառակ պատկերն է. «Դեղորայքը Հայաս­տանում, ընդհանուր առմամբ, էժանանում է: Դա պայմանավորված է առաջին հեր­թին նրանով, որ թե´ պետական մակարդա­կով, թե´ մասնավոր ընկերությունները բանակցում են դրսի արտադրողների հետ, ովքեր ավելի ցածր գներով են դեղորայք մատակարարում մեր երկիր»: 

Զրույցի ըն­թացքում պարզվեց, որ շուտով ակնկալ­վում է շվեյցարական «Լյա Ռոշե» ընկե­րության օնկոլոգիական դեղերի կտրուկ անկում 15-30 տոկոսի չափով»: Բայց, մյուս կողմից, ըստ ընկերության տնօրենի՝ առաջիկայում որոշ դեղերի գները կբարձրանան: «Ազդող գործոնը ԵԱՏՄ-ի շր­ջանակներում մաքսատուրքի բարձրացումն է: Բայց, կարծում եմ, դա կկոմպենսացվի այլընտրանքային ուղիներով ներ­մուծման շնորհիվ նույն Ռուսաստանից կամ մեր գործընկերների հետ բանակցելով և իրենց ինվոյսային գները իջեցնելու շնորհիվ»,-նշեց Մացակյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share: