Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը

12.03.2019թ.՝ ժամը 06.50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող , շարքային Կարեն Արտակի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրեմսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Կարապետյանի համածառայակիցը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Կարեն Արտակի Կարապետյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է զինծառայող:

Share: