
Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքից հայտնում են, որ Սանտիագո Սոլարիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Զինեդին Զիդանը։
«Արքայական ակումբի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Սանտիագո Սոլարիին կատարած աշխատանքի և հավատարմության համար։
Զիդանի հետ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։