Փոխհրաձգություն՝ հայերի, ադրբեջանցիների և դաղստանցիների միջև. զոհվել է մեկ հայ

ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում մարտի 10-ին հրազենի կիրառմամբ զանգվածային ընդհարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել` երեք մարդ:

Ինչպես հայտնում է bloknot-volgograd.ru-ն, փոխհրաձգությունը տեղի է ունեցել մի դաղստանցու շուրջ վեճի պատճառով: Սկզբում Դաղստանի վեց քաղաքացի մտել է Ֆրոլովոյում գտնվող ու հայ-ադրբեջանական խառը ընտանիքին պատկանող խանութ-գրասենյակ:

Աղբյուրը նկատում է, որ կոնֆլիկտն ի սկզբանե կրել է տնտեսական բնույթ: Կոնֆլիկտի մաս կազմող հայ-ադրբեջանական ընտանիքի ներկայացուցիչները գործարարներ են, նրանք զբաղվում են առևտրով:

Փոխհրաձգության մասնակիցներից մեկի պատմելով՝ առաջինը կրակ են բացել դաղստանցիները. դրա հետևանքով զոհվել է մեկ հայ:

Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանցից երկուսը դաղստանցի են, մյուսը՝ հայ-ադրբեջանական ընտանիքի անդամ, որի վիճակը ծայրահեղ ծանր է:

Share: