Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում ներառված հայերը


Ըստ Forbes-ի՝ հայերի շարքում ամենահաջողակը ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է, որի կարողությունը գնահատվել է 3,7 մլրդ դոլար: Նա զբաղեցնում է ցանկի 568-րդ հորիզոնականը:

617-րդ հորիզոնականում է հայտնվել Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Ռուսաստանի խոշորագույն «Մագնիտ» սուպերմարկետների ցանցի հիմնադիրն ունի 3,5 մլրդ դոլար:

Ցանկի երրորդ ամենահարուստ հայն Արգենտիա տեղափոխված գաղթականների ժառանգ Էդուարդո Էռնեկյանն է, որի կարողությունը գնահատվել է 1,6 մլրդ դոլար:

Մինչդեռ ԱՄՆ-ի ամենահարուստ ոսկերիչ Քերոլին Ռաֆայելյանը, որը 2004թ. հիմնադրված Alex and Ani թանկարժեք զարդերի բրենդի սեփականատերն է, ունի 1 մլրդ դոլար:


Նշենք, որ ցանկը գլխավորել է Amazon-ի հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 131 մլրդ դոլար կարողությամբ:

Սամվել Կարապետյան

Image result for սամվել կարապետյան

Սերգեյ Գալիցկի (Հարությունյան)

Image result for sergey galitsky

Էդուարդո Էռնեկյան

Image result for էդուարդո էռնեկյան

Քերոլին Ռաֆայելյան

Image result for carolyn rafaelian
Share: