Ալեքսանդր Սարգսյանը որոշակի ժամանակով լքել է Հայաստանը

ՀՀ ԱԱԾ–ն թույլատրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։

«Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»,- ասաց Գալստյանը։

Share: