
Բրազիլական Սան Պաուլու քաղաքում մեկնարկած ամենամյա կառնավալի շրջանակում Rosas de Ouro սամբայի դպրոցն իր ելույթը նվիրել է Հայաստանին ու հայ ժողովրդին:
2019 թվականի փառատոնի շրջանակում կազմակերպած շոու ծրագրի ընթացքում հանդիսատեսին են ցուցադրել հայկական տարազներ, ինչպես նաև ներկայացվել է Հայաստանի պատմությունը` սկսած Նոյյան Տապանի ժամանակներից մինչև մեր օրերը։