Հայտնի է մոլորակի ամենահարուստ կինը. Forbes

Աշխարհի ամենահարուստ կինն, ըստ Forbes-ի, L’Oreal կոսմետիկ կայսրության ժառանգորդ Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսն է, որի կարողությունը կազմում է 49,3 մլրդ դոլար, հաղորդում է РИА Новостиգործակալությունը:

Նրա կարողությունը նախորդ տարվա համեմատ աճել է 7.1 միլիարդ դոլարով կամ 17 տոկոսով:

Ի դեպ, մոլորակի ամենահարուստների վարկանիշային աղյուսակում Մայերսը 15-րդ տեղում է: Forbes ամսագիրն ամենահարուստների ամբողջական ցուցակը կհրապարակի մարտի 5-ին:

1997 թվականին Բետանկուր-Մայերսը դարձել է L’Oreal-ի կառավարման խորհրդի անդամ: Մայերսը ընկերության հիմնադիր և մազի ներկերի գյուտարար Էժեն Շուլլերի միակ թռնուհին է և Լիլիան Բետանկուրի միակ դուստրը:

2018 թվականին Forbes-ի վարկանիշային աղյուսակում ամենահարուստ կինը Walmart հիպերմարկետների ցանցի հիմնադիրի դուստր Էլիս Ուոլթոնն էր: Նրա կարողությունը գնահատվել էր 46 միլիարդ դոլար:

Share: