Ես Արցախում ապրող հայերի դեմ ոչ մի բան չունեմ. Ռուբեն Հախվերդյանի պարզաբանումը

Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը տեսաուղերձով մեկնաբանել է իր տված հարցազրույցում աղմուկ հանած արտահայտությունները, որոնք վերաբերում էին արցախահայությանը:

«Եթե հարցը վերաբերում է Արցախում ապրող հայերին, ես նրանց դեմ ոչ մի բան չունեմ: Իմ խոսքն ուղղել եմ նրանց քաղաքական էլիտային»,- պարզաբանել է Հախվերդյանը:

Նա հավելել է, որ եթե որևէ մեկն իր խոսքերն այլ ձևով է մեկնաբանել, դա նրա պրոբլեմն է:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հախվերդյանն արցախահայության մասին խոսել էր՝ հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը: Նա, մասնավորապես, ասել էր. «Քծնանքի քաղաքականությունը արցախցիների մոտ դեռ շարունակվում է, դա ադրբեջանական հատկություն է: Նրանք, ի վերջո, ադրբեջանցիներ են, ադրբեջանական մթնոլորտում են մեծացել, այդ ազդեցությունը մինչև մաքրվի, ևս 50 տարի պիտի անցնի ղարաբաղյան ժողովրդի մոտ: Պետք է ճշմարտությանն ուղիղ նայել»:

Share: