Նարեկ Մալյանը բերման ենթարկվելուց հետո անդրադարձել է իր վրա կատարված հարձակմանը (տեսանյութ)

Քիչ առաջ հասարակական գործիչ նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է և ինքն արդեն ոստիկանությունում չէ:

Նարեկ Մալյանի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ: Մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Հասարակական գործիչը նաև հավելել է, որ երկուշաբթի՝ մարտի 4-ին, ժամը 13:00-ին լինելու է Երևանի Պետական Համալսարանի մուտքի մոտ և սպասելու է միջադեպի մյուս մասնակիցներին:

Մանրամասները՝ տեսանյութում



Share: