
Փետրվարի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ձյան առատ տեղումների և ցածր տեսանելիության պատճառով Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: