Երեխաներին ինքնասպանության դրդող նոր խաղ համացանցում

«Ժողովուրդ ջան, Յութուբում նոր ինքնասպանության դրդող «խաղ» է սկսվել, որի նպատակային խումբը երեխաներն են՝ «Մոմո չելենջ»։ Ահագին նման է նախկինում տարածված «կապույտ կետի» չելենջին։ Ուշադիր եղեք։ Այն առանձին վիդեո չի, այլ կադրեր ու հրահանգներ են մտցնում այլ՝ անմեղ երեխաներին վերաբերող վիդեոների մեջ, այսինքն եթե ձեր երեխան ընդամենը մուլտֆիլմ է նայում յութուբով, միևնույն է՝ պաշտպանված չի։ Երևի արժի ընդհանրապես փակել յութուբին երեխաների, այդ թվում դեռահաս երեխաների, հասանելիությունը։ Սա արդեն անվտանգության հարց է:

Նաև խոսեք էս ամենի մասին ձեր երեխաների հետ։ Նրանց ասեք, որ նման հիմար իբր խաղեր կան, բայց այդ վիրտուալ մարդիկ իրենց երբեք իրական վնաս պատճառել չեն կարող (իրանք սովորաբար սպառնում են երեխեքին, վախացնում ծնողներին կամ հարազատներին վնասելով), որ եթե երբևէ նման բանի հանդիպի կամ լսի մեկ ուրիշից անպայման տեղյակ պահի մեծահասակի։ Հետևեք ձեր բալիկների ու առողջ ու ապահով եղեք։»

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում է գրել Star Amar օգտատերը:

Share: