
Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։15-ի սահմաններում Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ՝ 31-ամյա Վարդան Պետրոսյանը իր վարած Opel Zafira մակնիշի 35 RO 481 համարանիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի թիվ 12 շենքի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: