Աղվերանում ձնահյուսի տակ մնացած լեռնագնացը կենդանության նշաններ է ցույց տվել. Shamshyan.com

Արդեն մի քանի ժամ է, ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը Կոտայքի մարզի Արզականի վարչական տարածքում գտնվող «Մամադալի» կոչվող անտառային հատվածում որոնողական աշխատանքներ է կատարում՝ հայտնաբերելու անտառում մոլորված՝ Ֆրանսիայի Հանրապետության 5 քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:

Կայքը հայտնում է, որ փրկարարները 7 կմ-ից ավելի ոտքով անցել են: Տարածքը դժվարանցանելի է եղել, ձյան բարձրությունը մինչև 2.5-3 մետր է եղել: Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են կորածներին։

ՊՆ ուղղաթիռն էլ դեպքի վայրում հայտնաբերել է փրկարարներին ու մոլորվածներին ու հիմա փորձում է հարմար դիրք գտնել, որ կարողանա մոտենալ նրանց:

Քիչ առաջ դեպքի վայրից ռադիոկապով հաղորդել են, որ լեռնագնացներից չորսի վիճակը կայուն է, մեկն էլ սառած է և կարծես կենդանության նշաններ է ցույց տալիս, նրան տեղում փրկարարները օգնություն են ցուցաբերում, ուղղաթիռը նրան կտեղափոխի  մոտակա հիվանդանոցներից մեկը։

Share: