
ԱՄՆ-ն պատուհասած փետրվարյան փոթորիկների հետևանքով երկրի հարավ-արևմտյան հատվածում այս տեղանքի համար հազվագյուտ բնական երևույթ է գրանցվել. Լաս Վեգասում և Լոս Անջելեսում ձյուն է տեղացել:
Ինչպես նշում է The Guardian-ը, որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը հասնում է մի քանի սմ-ի:Օդերևութաբանների փոխանցմամբ՝ Լաս Վեգասում վերջին անգամ ձյուն էր տեղացել 2008թ. դեկտեմբերին:


