25-ամյա երիտասարդը Նոր Հաճնի կամրջից իրեն ցած է նետել. Shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում; Ժամը 22։50-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճն կամրջի տակ դի կա։


Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 25-ամյա Ջոնիկ Սարգսյանի դին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ դին հայտնաբերվել էր անանցանելի վայրում, ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները:

Փրկարարները 1.5 կմ մեծ դժվարությամբ, երբեմն էլ նաև վտանգելով իրենց կյանքը՝ դին մոտեցրեցին օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բրիգադին։

Ոստիկաններն ու քննիչները կամրջի վրա հայտնաբերել են նաև ВАЗ 2107 մակնիշի 34 CN 224 համարանիշի ավտոմեքենան, որը վարելիս է եղել Ջ. Սարգսյանը, ով կայանել է ավտոմեքենան կամրջի վրա և իրեն ցած նետել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Share: