Սանկտ Պետերբուրգում 5 տղամարդ բռնաբարել է մեկ դպրոցականի

Սանկտ Պետերբուրգի 17-ամյա բնակչուհու համար համացանցով անմեղ ծանոթությունն ավարտվել է իսկական ողբերգությամբ: Դպրոցական աղջիկը սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է 27-ամյա տղամարդու հետ եւ համաձայնել նրա հետ փոքր-ինչ շրջել իր մեքենայով: Տղամարդն աղջկան ոգելից խմիչք է հյուրասիրել, իսկ երբ վերջինս հայտնվել է անսթափ վիճակում, նրան տարել է իր տուն, որտեղ իրենց սպասել են եւս 3 տղամարդիկ:

Աղջիկը գրեթե անգիտակից է եղել, տղամարդիկ դրանից օգտվել են, տեղի է ունեցել խմբակային բռնաբարություն: Այդ ամենից հետո բնակարանի տերն աղջկան տարել եւ պարզապես թողել է փողոցում՝ ձյան մեջ: Քիչ անց այդ կողմով անցնող 36-ամյա տաքսու վարորդը, նկատելով խմած աղջկան, վերջինիս քաշել է իր մեքենան եւ բռնաբարել, ապա կրկին թողել փողոցում՝ մոտակա կանգառներից մեկում:

Անցորդներն աղջկան գտել են առավոտյան եւ շտապօգնություն կանչել: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են թոքաբորբ:

Այժմ իրավապահ մարմինները նախաքննություն են անցկացնում, բռնաբարության մեջ մեղադրվում է միայն տաքսու վարորդը, տանտիրոջը սպառնում է մեկ տարվա ազատազրկում, իսկ այնտեղ գտնվող ընկերներն ընդհանրապես ներգրավված չեն որպես մեղադրյալներ:

Աղբյուրը՝ Cosmo.ru

Share: